Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն

Դատարանը վարույթ է ընդունել Սոֆիա Հովսեփյանի՝ Փաշինյանի դեմ հայցը

Blog Image

Ազգային ժողովի նախկին պատգամավոր Սոֆիա Հովսեփյանը հուլիսի 14-ին Երևանի քաղաքացիական դատարան հայց էր ներկայացրել ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի։

Հովսեփյանը հայտնել է, որ դատարանը վարույթ է ընդունել հայցը։

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Ինչպես նախկինում տեղեկացրել էի, հայց էի ներկայացրել դատարան ընդդեմ ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի՝ նրա՝ սույն թվականի հունիսի 11-ին արած հայտարարության վերաբերյալ։ Նա հայտարարել էր, որ ընդդիմության բոլոր ընտրողները, առանց բացառության, ընտրել են ընտրակաշառքով, իսկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ստացած ձայներն օրգանիկ են։

Դատարանը վարույթ է ընդունել հայցը, և այսօր ստացա համապատասխան որոշումը։

Շարունակելի…»։

 

Send