Միացյալ Նահանգներում Ադրբեջանի և Հայաստանի դեսպաններ Խազար Իբրահիմը և Նարեկ Մկրտչյանը մասնակցել են «Թրամփի ուղին միջազգային խաղաղության և բարգավաճման համար» (TRIPP) թեմայով կլոր սեղանի քննարկմանը, հայտնել է ԱՄՆ-Ադրբեջան առևտրի պալատը (USACC)։
USACC-ի կողմից կազմակերպված միջոցառմանը մասնակցել են նաև Վաշինգտոնում Վրաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի դեսպանները, նաև ԱՄՆ կառավարության բարձրաստիճան պաշտոնյաներ և բիզնեսի ներկայացուցիչներ:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են TRIPP նախաձեռնության դերը «տարածաշրջանային փոխկապակցվածության ամրապնդման և Միջին միջանցքի երկայնքով ԱՄՆ կայուն տնտեսական ներկայության հաստատման մեջ»:

Русский