Փաստաբան Ռուբեն Մելիքյանը գրել է․
«Ձերբակալման 72 ժամը լրանալու կապակցությամբ Վեդիի երեխաների հորեղբայրը՝ Թովմասը, ուղիղ 15:30-ին ազատ արձակվեց։
Բայց ինտենսիվ քննչական գործողությունները այս պահին դեռ շարունակվում են։ Շուտով կհասկանանք մեղադրանքի հարցը»։
Վեդիում մանկապղծության գործով երկու կասկածյալներ էին ձերբակալվել։ Իրավապահների գործողություններից դժգոհ՝ երեխաների հորեղբայրը վնասվածք էր հասցրել տղամարդկանցից մեկին ու ձերբակալվել։

Русский