Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Սաուդյան Արաբիան օգնություն է խնդրում Իսրայելից

Blog Image

Եմենում հուսիական ուժերի արագ առաջխաղացման ֆոնին Սաուդյան Արաբիան Իսրայելից խնդրել է հետախուզական տվյալներ և այլ տեսակի աջակցություն։ Այս մասին գրել են իսրայելական ԶԼՄ-ները։

Թագաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալմանն ԱՄՆ բանակի Կենտրոնական հրամանատարության (CENTCOM) միջոցով Թել Ավիվին է փոխանցել ռազմավարական նշանակություն ունեցող Բաբ էլ Մանդեբի նեղուցին սպառնացող վտանգի վերաբերյալ խնդրանքը։

Էր Ռիադը մտավախություն ունի Կարմիր ծովում նավագնացության լիակատար շրջափակման կապակցությամբ։ Վերջին օրերին Իրանի աջակցությունը վայելող հուսիական ուժերը զգալի առաջընթաց են գրանցել Եմենի արևմտյան ափի երկայնքով և հասել Բաբ էլ Մանդեբի նեղուց՝ Կարմիր ծովն ու Ադենի ծոցը միացնող կենսական նշանակության ծովային ուղի։

Send