Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Ամերիկացի բազմամիլիոնատերն ու նրա ընտանիք են զոհվել երեկվա ավիավթարի հետևանքով

Blog Image

Ամերիկացի ձեռնարկատեր Ադամ Ռոբինսոնը, նրա կինը և երկու փոքր երեխաները զոհվել են Ֆլորիդա նահանգում «Learjet 60» տիպի բիզնես-ջեթի վթարի հետևանքով։

Վթարը տեղի է ունեցել Պալմ Բիչ շրջանում, երբ ինքնաթիռը Տեխաս նահանգի Օսթին քաղաքից ուղևորվելիս է եղել դեպի Բահամյան կղզիներ։

«Սարսափելի վթարի զոհերի թվում են 44-ամյա բազմամիլիոնատեր և տեխնոլոգիական ընկերության ղեկավար Ադամ Ռոբինսոնը, նրա կինը՝ Հելեն Շարփը, և նրանց փոքր երեխաները՝ չորս տարեկան Էմման և երկու տարեկան Չարլին»,- գրել է «New York Post»-ը։

Մինչ վթարը օդաչուն երթևեկության կարգավարներին տեղեկացրել էր անձրևի, սառցակալման պայմանների և չափավոր տուրբուլենտության մասին։ Նա թույլտվություն էր խնդրել բարձրանալ մոտ 11 կիլոմետր (մոտ 36 000 ֆուտ) բարձրության վրա, սակայն դրանից կարճ ժամանակ անց ազդանշան էր տվել վտանգի մասին և հայտնել բարձրության կտրուկ կորստի մասին։

Ինքնաթիռն ընկել է ճանապարհի վրա՝ շարժական տների բնակելի թաղամասի միակ մուտքի մոտ՝ փակելով դեպի տարածք տանող ճանապարհը։ Վայրէջքի ընթացքում օդանավը բախվել է ծառի և վնասել էլեկտրահաղորդման գծերը։ Ինքնաթիռում եղած բոլոր անձինք զոհվել են։

Send