Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Վթար Սեբաստիա-Տիչինա փողոցների խաչմերուկում, վիրավnրների մեջ կան անչափահասներ. Shamshyan

Blog Image

Երեկ՝ հունիսի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18:45-ի սահմաններում Սեբաստիա-Տիչինա փողոցների խաչմերուկում բախվել են 31-ամյա Արմեն Վ.-ի վարած «Opel» մակնիշի և 37-ամյա Վաչե Է.-ի վարած «Hongqi» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի, որոնցից 2-ը անչափահասներ են, տեղափոխվել են Երևանի տարբեր մասնագիտացված հիվանդանոցներ։ 

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

 

Send