Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային Տարածաշրջան

Թուրքիան Հարավային Կովկասի, Միջերկրածովյան և Սևծովյան տարածաշրջանների կայունության առանցքային գործընկեր է․ եվրահանձանակատար

Blog Image

Թուրքիան Հարավային Կովկասի, Միջերկրածովյան և Սևծովյան տարածաշրջանների կայունության առանցքային գործընկեր է, հայտարարել է ԵՄ ընդլայնման հանձնակատար Մարթա Քոսը Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ֆիդանի հետ հանդիպումից հետո։

«Արտաքին գործերի նախարար Ֆիդանի հետ միասին մենք շարունակում ենք ԵՄ-Թուրքիա հարաբերություններում դրական օրակարգը: Մենք ակտիվացնում ենք մեր աշխատանքը՝ աջակցելու Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրին», - գրել է նա X-ում։

Բրյուսել կատարած այցի ընթացքում Ֆիդանը նաև առանձին հանդիպում է ունեցել Եվրոպական Միության բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասի հետ:

Send