Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Փրկարարները մեքենաներ են արգելափակումից դուրս բերել․ ինչ վիճակ է եղել ճանապարհներին

Blog Image

Դեկտեմբերի 28-ի ժամը 07։40-ից մինչև դեկտեմբերի 28-ի ժամը 08։00-ն ՆԳՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային և մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել ձյան առատ տեղումների հետևանքով տրանսպորտային միջոցների արգելափակումների վերաբերյալ։

ՓԾ ստորաբաժանումները համագործակցելով Ոստիկանության պարեկային ծառայության, ՏԻՄ ներկայացուցիչների և  «ՃԱՆՇԻՆ»-ի աշխատակիցների հետ իրականացրել են շրջայցեր և հերթապահություններ, որոնց արդյունքում օպերատիվ արձագանքելով իրավիճակին արգելափակումից դուրս են բերել 65 տրանսպորտային միջոց և 94 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն:

ՆԳՆ փրկարար ծառայություն

Send