Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն

Արծվիկ Մինասյանը՝ Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամ

Ազգային ժողովն Արծվիկ Մինասյանին ընտրեց Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամի պաշտոնում:

Հաշվիչ հանձնախմբի նախագահ Լիլիթ Մինասյանը ներկայացրեց գաղտնի քվեարկության արդյունքները։ Ըստ այդմ՝ նրա թեկնածությանը կողմ է քվեարկել 58 պատգամավոր, դեմ՝ 42:

Նա հայտարարել էր, որ ընտրվելու դեպքում, օրենքով նախատեսված պահանջի համաձայն, կդադարեցնի կուսակցական պատկանելիությունը։

Հիշեցնենք, որ Արծվիկ Մինասյանի թեկնածությունն այս պաշտոնում առաջադրել էին «Հայաստան» և «Ուժեղ Հայաստան» խմբակցությունները:

Send