Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստանը 89-րդն է 147 «երջանիկ» երկրների մեջ

Blog Image

Հայաստանը «Համաշխարհային երջանկության զեկույց 2026»-ում (World Happiness Report 2026) 89-րդն է 147 երկրների մեջ։ Ամենացածր ցուցանիշներով երկիրը Աֆղանստանն է։

Երջանկության միջին միավորը (life evaluation score) կազմել է 5.584 (0-10 սանդղակով)։

  • ​Ֆինլանդիա - 1-ին տեղ
  • Իսլանդիա - 2-րդ տեղ
  • Դանիա - 3-րդ տեղ
  • Կոստա Ռիկա և Շվեդիա - 4-5 տեղ

 

  • Վրաստան - 91-րդ տեղ (5.517 միավոր)
  • Թուրքիա - 94-րդ տեղ (5.300 միավոր)
  • Իրան - 97-րդ տեղ
  • Ադրբեջան - 102-րդ տեղ

 

Հետխորհրդային երկրների շարքում Հայաստանը զիջում է Լիտվային (28-րդ), Ղազախստանին (33-րդ), Էստոնիային (46-րդ), Լատվիային (48-րդ), Ուզբեկստանին (53-րդ), Ղրղզստանին (66-րդ), Մոլդովային (77-րդ), Ռուսաստանին (79-րդ):

Զեկույցը հրապարակվել է Օքսֆորդի համալսարանի «Wellbeing Research Centre»-ի կողմից՝ Gallup-ի, ՄԱԿ-ի և անկախ խմբագրական խորհրդի հետ համատեղ։ Այն հիմնված է Gallup World Poll-ի տվյալների վրա (2023–2025 թթ.) և գնահատում է կյանքի գնահատականը (Cantril ladder)՝ հաշվի առնելով այնպիսի գործոններ, ինչպիսիք են երկրի ՀՆԱ-ն, սոցիալական աջակցությունը, առողջ կյանքի տևողությունը, ազատությունը, առատաձեռնությունը, կոռուպցիայի ընկալումը։

Հայաստանը մտնում է բացասական էմոցիաների բարձր մակարդակ ունեցող երկրների տասնյակի մեջ (Աֆրիկայի և Մերձավոր Արևելքի մի շարք պետությունների հետ միասին), որը կարող է կապված լինել սոցիալ-տնտեսական մարտահրավերների, անվտանգության, տարբեր գործոնների հետ։

 

Send