Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն

Դատարանը որոշել է կալանավորել «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանին

Blog Image

Դատարանը որոշել է 2 ամսով կալանավորել «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ, պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանին:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ղազինյանը ձերբակալվել է։

«Ի պատասխան՝ հաստատում ենք, որ Դ. Ղազինյանը ձերբակալվել է ընտրակաշառք տալու նախապատրաստության մեղադրանքով»,-  MediaHub-ին հայտնել էր ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։

Ղազինյանն ավելի վաղ ասել էր, որ որևէ մեկին որևէ գումար չի տվել, հերքել էր ՀԿԿ-ի տարածած լուրը, թե 1մլն 400 հազար դրամ գումար է տվել։

Send