Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ԻՐԱՎԱԿԱՆ

Գյումրիում տղամարդ էր uպանվել․ ՆԳՆ-ն նոր մանրամասներ է հայտնել

Blog Image

Դեկտեմբերի 22-ին Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում տեղեկություններ են ստացվել, որ Գյումրիի Լալայան փողոցում տղամարդու դի կա։ Պարզվել է, որ մահացածը Գյումրու բնակիչ 1974 թվականի ծնված Հովհաննես Գ․-ն է։

Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ, ըստ նախնական տեղեկությունների, ժամեր առաջ, Գյումրու Լալայան փողոցի տներից մեկում Հովհաննես Գ․-ն մեկ այլ անձի հետ օգտագործել են ոգելից խմիչք, կենցաղային հարցերի շուրջ ծագել է վիճաբանություն, ապա ծեծկռտուք, ինչի ընթացքում ստացած մարմնական վնասվածքներից Հովհաննես Գ․-ն մահացել է։

Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության և Համայնքային ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողների օպերատիվ գործողությունների շնորհիվ հանցագործություն կատարած անձը՝ Գյումրու 50-ամյա բնակիչը, Վանաձորում հայտնաբերվել և ձերբակալվել է։

Նախաձեռնվել է քրեական վարույթ։

ՆԳՆ ոստիկանություն

Send