Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

52-ամյա տղամարդու մոտ գրեթե 1,5 կգ մարիխուանա է հայտնաբերվել

Blog Image

ՆԳՆ-ից հայտնում են.

«Համայնքային ոստիկանության Բաղրամյանի բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Մյասնիկյան գյուղի բնակիչ 52-ամյա մի տղամարդ օգտագործում և տանը պահում է խոշոր չափերի թմրանյութ։

Փետրվարի 24-ին նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում զննություն է կատարվել տղամարդու բնակության վայրում։ Հայտնաբերվել է ընդհանուր մեկ կիլոգրամ 312 գրամ կանեփանման չորացրած-մանրացրած զանգված։ Տանտերը հայտնել է, որ մարիխուանան իրենն է և պահում էր անձնական օգտագործման համար։

Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են»։

Send