Իրանը կպատասխանի ԱՄՆ հարձակումներին լայնածավալ հարվածներով, նույնիսկ եթե դրանք կարճատև լինեն, հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ավիատիեզերական ուժերի հրամանատար, գեներալ Մաջիդ Մուսավին։
«Մենք տեսանք, թե ինչ պատահեց ձեր տարածաշրջանային բազաների հետ, և կտեսնենք, թե ինչպես է նույնը պատահելու ձեր ռազմանավերի հետ», - նշել է Մուսավին։
Հայտարարությունը հնչել է ի պատասխան Axios-ի տեղեկության, որ ԱՄՆ զինված ուժերը պատրաստել են Իրանի դեմ «կարճատև և հզոր» հարվածների շարքի ծրագիր։

Русский