Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Մեծ Բրիտանիայում 2008 թվականից հետո ծնվածների համար ծխելու արգելքն ընդունվել է

Blog Image

Բրիտանական խորհրդարանի երկու պալատներն հաստատել են օրինագիծը, որը ներառում է ծխախոտի և էլեկտրոնային սիգարետների վաճառքի ցմահ արգելք 2009 թվականի հունվարի 1-ից կամ դրանից հետո ծնված քաղաքացիների համար, հաղորդել է BBC-ն։

«Վեյփի և ծխախոտի մասին» օրենքը պետք է հաստատվի Չարլզ III թագավորի կողմից նախքան ուժի մեջ մտնելը։ Բացի վաճառքի արգելքից, օրինագիծը նաև իշխանություններին լիազորություն է տալիս վերահսկել ծխախոտային արտադրանքի, էլեկտրոնային սիգարետների և նիկոտինային արտադրանքի բաղադրիչները, ներառյալ դրանց համերն ու փաթեթավորումը, նշել է BBC-ն։

«Սա շրջադարձային օրինագիծ է, որը կստեղծի ծխից զերծ սերունդ», - Լորդերի պալատում ասել է կանանց առողջության հարցերով խորհրդարանական փոխնախարար բարոնուհի Ջիլիան Մերոնը։

Օրինագիծը ներկայացվել է 2023 թվականին։ Ծխելու օրինական տարիքը ամեն տարի կավելանա մեկ տարով։ Ծխախոտի վաճառքի արգելքը նախատեսվում է ի վերջո տարածել երկրի ողջ բնակչության վրա։

Նմանատիպ օրինագիծ ներկայացվել է նոյեմբերին Մալդիվներում։ Ծխախոտի վաճառքի արգելքը վերաբերում է 2007 թվականի հունվարի 1-ից հետո ծնված քաղաքացիներին։ Երկրի առողջապահության նախարարությունն ընդգծել է, որ օրենքը նպատակ ունի պաշտպանել հանրային առողջությունն ու կանխել ծխելու հետ կապված հիվանդությունները։

Send