Մաշկաբան Աննա Թոմս. Եթե մաշկի չորությունը անսպասելիորեն է առաջանում, դա կարող է վկայել հիմքում ընկած պաթոլոգիաների մասին։
Հարցազրույցի ժամանակ բժիշկը թվարկել է առողջական խնդիրներ, որոնց մասին կարող է վկայել մաշկի չորության բարձրացումը։ Աննա Թոմսի խոսքով՝ մաշկի չորությունը կարող է ժառանգական հատկանիշ լինել։ Ավելին, այն հաճախ նկատվում է մաշկային հիվանդությունների դեպքում, որոնք նույնպես հաճախ ժառանգական են։ Այդպիսի հիվանդություններից են, մասնավորապես, սեբորեան, էկզեման, ատոպիկ դերմատիտը և պսորիազը։
Մասնագետը նաև նշել է, որ մաշկի չորությունը հաճախ էնդոկրին խանգարումների նշան է։
«Վահանաձև գեղձի և մակերիկամների հիվանդությունները, շաքարախտը և նյութափոխանակության խանգարումները կարող են հանգեցնել էպիդերմիսի վիճակի վատթարացման», - «Իզվեստիա»-ին ասել է Թոմսը։
Մարսողական համակարգի պաթոլոգիաները նույնպես կարող են մաշկի խնդիրների պատճառ դառնալ։ Չոր մաշկի մեկ այլ հնարավոր պատճառ են նյարդային համակարգի խնդիրները։
«Չոր մաշկը կարող է կապված լինել մի շարք նյարդաբանական խանգարումների հետ, այդ թվում՝ նևրոզների և դեպրեսիայի», - նշել է մաշկաբան-վեներոլոգը։
Սակայն մասնագետը պարզաբանել է, որ մաշկի չափազանց չորությունը միշտ չէ, որ պայմանավորված է հիվանդությամբ։ Շատ դեպքերում խնդիրը բացատրվում է համեմատաբար հեշտ շտկվող շեղումներով, օրինակ՝ առողջ սննդակարգով, որպեսզի մարմինը ստանա վիտամիններ և հանքանյութեր, խմելով ջուր և օգտագործելով խոնավեցնող քսուքներ:

Русский