Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն

Լուկաշենկոն Հայաստանին հորդորել է չշտապել ԵՄ-ին անդամակցելու հարցում

Blog Image

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Հայաստանին հորդորել է չշտապել Եվրոպական միությանն անդամակցելու հարցում։

«Հայաստանի համար չափազանց կարևոր է... Տե՛ս, եթե դու [Փաշինյանը] որոշել ես միանալ Եվրոպական միությանը, ապա ի՞նչն է շտապեցնում։ Հարկավոր է հստակ որոշել, թե ուր են գնալու ձեր կոնյակը, միրգն ու բանջարեղենը, ինչ ծավալներով, և արդյոք կարող եք փոխարինել այն իրացման ծավալները, որոնք այժմ ապահովում եք այստեղ...»,- ասել է Լուկաշենկոն։

«Ինչո՞ւ եք սայլը ձիուց առաջ դնում»,- նշել է Բելառուսի նախագահը Մինսկում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին մասնակցող կառավարական պատվիրակությունների ղեկավարների հետ հանդիպմանը։

Send