Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային Տարածաշրջան

«Ես կոչ արեցի Իրանին բարի կամքով մասնակցել բանակցություններին»․ Մակրոնը զրուցել է Իրանի նախագահի հետ

Blog Image

Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնը զրուցել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշկիանի հետ։

«Ես վերահաստատեցի տարածաշրջանի երկրների դեմ անընդունելի հարձակումները դադարեցնելու, էներգետիկան և քաղաքացիական ենթակառուցվածքները պահպանելու, նաև Հորմուզի նեղուցում նավարկության ազատությունը վերականգնելու անվերապահ անհրաժեշտությունը։

Ես կոչ արեցի Իրանին բարի կամքով մասնակցել բանակցություններին՝ լարվածության թուլացման համար հող նախապատրաստելու և Իրանի միջուկային ու բալիստիկ հրթիռային ծրագրերի, նաև տարածաշրջանային անկայունացման գործողությունների վերաբերյալ միջազգային հանրության սպասումները բավարարելու շրջանակ ապահովելու համար։

Ի վերջո, ես կոչ արեցի Իրանին հնարավորինս շուտ թույլատրել մեր հայրենակիցներ Սեսիլ Կոլերի և Ժակ Պարիի վերադարձը Ֆրանսիա։

Send