Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային Տարածաշրջան

Լավրովը զրուցել է Իրանի արտգործնախարարի հետ

Blog Image

Ռուսաստանի արտաքին գործնախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի հետ։

Զրույցը տեղի է ունեցել փետրվարի 28-ին՝ իրանական կողմի նախաձեռնությամբ, հայտնել է ՌԴ ԱԳՆ-ն։

 Իրանի արտգործնախարարը իր ռուս գործընկերոջը տեղեկացրել է Թեհրանի կողմից ձեռնարկված միջոցառումների մասին՝ ԱՄՆ-ի և Իսրայելի գործողություններին հակազդելու համար։ Ըստ Թեհրանի՝ վերջիններս կրկին խաթարել են Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացը։

Նա նաև հայտարարել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ շտապ կարգով նախաձեռնելու մտադրության մասին։ Ռուսաստանի արտգործնախարարը վերահաստատել է Ռուսաստանի պատրաստակամությունը, այդ թվում՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի շրջանակներում, նպաստել ճգնաժամի խաղաղ կարգավորման որոնմանը՝ հիմնված միջազգային իրավունքի, փոխադարձ հարգանքի և կողմերի շահերի հավասարակշռության վրա։

Send