«Փաստ» օրաթերթը գրում է.
Արթիկ խոշորացված համայնքի ավագանու առաջիկա ընտրություններում լուրջ մրցակցություն է սպասվում։ Բացի գործող համայնքապետից, ընտրություններին մասնակցում են «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածու, գործարար Արթուր Աստոյանը, նախկին համայնքապետ Մխիթար Վարագյանը և «Հայրենիք» կուսակցության թեկնածու Լևոն Վահրադյանը։
Տեղում վստահություն կա, որ հիմնական պայքարը ծավալվելու է գործող համայնքապետի և «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածու Արթուր Աստոյանի միջև։ Մեր տեղեկություններով, Աստոյանին աջակցում են նաև ընդդիմադիր այլ քաղաքական ուժեր, ինչը զգալիորեն ուժեղացնում է նրա դիրքերը։ Իսկ եթե հաջողվի իրականացնել հետընտրական ընդդիմադիր միավորում, ապա հնարավոր է Արթիկում ՔՊ-ին զրկել իշխանությունից։
Այս սցենարի համար չափազանց կարևոր է, որ ընդդիմադիր ուժերը կարողանան իրենց թիմերն ամուր պահել նաև հետընտրական գործընթացների ժամանակ։ Նախկինում բազմիցս տեսել ենք, թե ինչպես են իշխանությունները տարբեր եղանակներով «գողանում» ընդդիմադիր ավագանու անդամներին, որպեսզի պահպանեն իրենց ղեկը։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Русский