Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պատժամիջոցներ է հայտարարել Կուբայի ռազմական և տնտեսական ապարատի հետ կապված մի շարք կազմակերպությունների և անհատների դեմ։
Պետդեպարտամենտւ որպես պատճառ է նշել ԱՄՆ ազգային անվտանգությունը պաշտպանելու և «կոմունիստական ռեժիմի» անօրինական ակտիվներին մուտքը սահմանափակելու անհրաժեշտությունը։
«Ամերիկյան հողից ընդամենը 90 մղոն հեռավորության վրա Կուբայի ռեժիմը ավերել է կղզին և այն վերածել արտաքին հետախուզության, ռազմական և ահաբեկչական գործողությունների հարթակի», - ասվում է Պետդեպարտամենտի հայտարարության մեջ։
Վաշինգտոնը նաև զգուշացրել է, որ առաջիկա օրերին և շաբաթներին կարող են հայտարարվել լրացուցիչ պատժամիջոցներ։

Русский