Կոլումբիայի ընտրված նախագահ Աբելարդո դե լա Էսպրիելյան հայտարարել է, որ կփակի երկրի դեսպանատները Ալժիրում, Ադրբեջանում, Բարբադոսում, Հունգարիայում, Հայիթիում, Գանայում, Չեխիայում, Մալայզիայում, Նիկարագուայում, Կուբայում, Ռումինիայում, Սենեգալում, Եթովպիայում և Հարավային Աֆրիկայում։
Էսպրիելյան նախատեսում է չեղարկել նաև Պաղեստինում դեսպանատուն բացելու ծրագրերը և միավորել Կոլումբիայի դիվանագիտական առաքելությունները Ֆրանսիայում (ՅՈՒՆԵՍԿՕ) և Իտալիայում (ՖԱՕ)։
Կոլումբիան կպահպանի դիվանագիտական հարաբերությունները բոլոր երկրների հետ, բացառությամբ Կուբայի և Նիկարագուայի։

Русский