Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ Քաղաքականություն

Գրառումը վերլուծող և բարձր IQ ունեցող մարդկանց համար է․ բժիշկ

Blog Image

Բժիշկ Գևորգ Գրիգորյանը գրել է․

«Գրառումը վերլուծող և բարձր IQ ունեցող մարդկանց համար է։

Առաջին հայացքից ոլորտային խնդիր թվացող առողջության համընդհանուր ապահովագրության շուրջ զարգացող իրադարձությունները ավելի խորն են և օրեցօր այդ խորությունը սկսում է բացազատվել... Թերի գործող և բուժանձնակազմի աշխատանքը կոպեկներով շահագործող այս համակարգը շատ լուրջ պոտենցիալ ունի իրական պատուհաս դառնալու միջանձնային և գործնական հարաբերությունների համար՝ ստեղծելով փոխադարձ ատելության մթնոլորտի խորացում, ինչից կշահի միայն իշխանությունը։ Փորձեմ բացատրել...

Եթե վերլուծեք իրադարձությունների հերթականությունը, ապա կնկատեք, որ՝

1. Առաջին փուլով հայտարարվեց, որ 1.600.000 անձ ապահովագրվում է, բայց չբացատրվեց, թե ինչպես... Այս քայլով ձեռք բերվեց տարեցների վստահությունը, որովհետև այլևս իրենք չեն վճարելու բուժման համար և բուժաշխատողների գոհունակությունը, որովհետև այլևս ստիպված չեն լինելու պացիենտի գումար չունենալու պատճառով չվիրահատել և չբուժել։ Տպավորություն էր, որ բոլորը գոհ են և այդ «գոհունակությունը» լաաաավ գովազդվեց...

2. Երկրորդ փուլով հայտարարվեց բուժօգնության փոխհատուցման գնացուցակը։ Այս պահից գոհ մնացին միայն միայն տարեցները, որովհետև բուժաշխատողները հասկացան, որ իրենց կրկին «գցել» են, սակայն քանի որ շատ բուժաշխատողներ արդեն հայտնել էին իրենց գոհունակությունը, ամաչեցին բարձրաձայնել իրենց արդեն զարգացող դժգոհությունների մասին, իսկ հիվանդանոցների տնօրենները ներքին խողովակներով բացատրեցին նախարարությանը, որ փոխհատուցման գումարները բավարար չեն, որպեսզի հիվանդանոցը շահույթ ունենա, իսկ բուժաշխատողները արժանավայել վարձատրեն։ Այս փուլի ընթացքում կատարվեցին նախարարի այցեր տարբեր բուժհաստատություններ, որտեղ իբր գոհ բուժաշխատողները սպասարկում էին (ոչ թե բուժօգնություն ցուցաբերում) պացիենտներին, իսկ շատ գոհ բուժկենտրոնի տնօրենը (որովհետև հիվանդանոցի շահույթի հարցը արդեն լուծվել էր) ուղեկցում էր նախարարին։ Այս փուլը ևս բավականին գովազդվեց՝ գրեթե վերջնական փակելով բուժաշխատողների բերանը...

3. Երրորդ փուլով լուծվեց բուժկենտնոնների տնօրենների հետ նախապես պայմանավորված՝ հիվանդանոցների շահույթի հարցը՝ իբր արտահոսք եղավ (ոչ ոք չիմացավ թե որտեղից է այդ արտահոսքը) հրապարակվեց մշակված բուժաշխատողների վարձատրման կարգը, ինչը խորացրեց «փակ բերաններով» բուժաշխատողների դժգոհությունները, սակայն լռությունը դեռ շարունակվում է... Այս փուլի ընթացքում լրացավ երկու ամիս, որ պացիենտները բուժաշխատողների կարեկցանքի և գթասրտության շնորհիվ ստանում են անվճար բուժօգնություն...

4. Չորրորդ փուլով պետական գովազդ (նախընտրական քարոզարշավի մաս) տեսած պացիենտները սկսեցին ՊԱՀԱՆՋԵԼ անվճար բուժօգնություն, իսկ բուժաշխատողները սկսեցին ՊԱՀԱՆՋԵԼ արժանապատիվ վարձատրություն՝ արդյունքում պացիենտ-բժիշկ և բժիշկ-բուժկենտրոն հարաբերությունները խիստ լարվեցին...

5. Հինգերորդ փուլով երկրի ամենա-ամենապաշտոնյան սոցիալական հարթակում պատմություն է ներկայացնում (իմ կարծիքով հորինված) ինչ-որ մատուցողի մասին, ով «սև» աշխատավարձ է ստանում և կոչ է անում, որպեսզի մարդիկ իրենց գործատուներին պարտադրեն (կատարեն պետության գործառույթ), որպեսզի միայն «սպիտակ» աշխատավարձ ստանան... Այս փուլն ընթացքի մեջ է, ուստի շուտով սպասեք ինչ-ինչ «պատժիչ» գործողությունների՝ հորինած «սև» աշխատավարձ վճարող հորինած կազմակերպության հորինած տնօրենի նկատմամբ, ինչի արդյունքում կլարվի նաև գործատու-աշխատող հարաբերությունները...

Սա շարունակվելու է այնքան, մինչև բոլորը բոլորին ատեն և միայն հույս ու փրկություն փնտրեն գործող իշխանության խոստացված (և չիրականացված) ռեֆորմների մեջ... Սա շարունակվելու է մինչև ընտրությունը, իսկ հետո... Այն, ինչ կլինի հետո՝ շատ հուզիչ կլինի...

Եթե այսքան կարդացիք, ապա հրավիրում եմ երկուշաբթի՝ փետրվարի 16-ին, ժամը 17:00-ին Ռամադա հյուրանոց մասնակցելու «Առողջության պարտադիր ապահովագրության» համակարգի վերաբերյալ քննարկմանը և միասին փորձենք որևէ կերպ շտկել սպասվող փոխադարձ ատելության նոր ալիքը...
Միջոցառման մասնակցությունն անվճար է։

Գրանցման հղումը

#ԱռողջՀայրենիք #ԱռողջՀայաստան #ապահովագրություն»

Send