Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՍՊՈՐՏ Միջազգային

ԱՄՆ փոխնախագահը Միլանի Օլիմպիական խաղերին մեկնել է 14 ինքնաթիռով և 100 մեքենայից բաղկացած ավտոշարասյունով

Blog Image

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, արդեն երկրորդ օրն է, Միլանում է, որտեղ այսօր մեկնարկում են Ձմեռային Օլիմպիական խաղերը։

Ըստ լրատվամիջոցների հաղորդագրությունների՝ Վենսը Իտալիա է ժամանել 14 ինքնաթիռից և մոտ 100 մեքենայից բաղկացած պատվիրակությամբ։ Մեկ ինքնաթիռը տեղափոխել է սննդամթերք, երկուսը՝ զրահապատ մեքենաներ, իսկ մնացածը՝ անձնակազմ, անվտանգության աշխատակիցներ ու պաշտոնական ուղեկցորդներ։

Վենսի և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի շտաբ-բնակարանը «Շերատոն» հյուրանոցում է եղել։ Հյուրանոցն ամբողջությամբ շրջափակված է եղել, իսկ մոտակայքում տեղադրված է եղել սև պաշտպանիչ կառույց, որի մեջ մտել է փոխնախագահի ավտոշարասյունը։ Նման անվտանգության միջոցառումները կիրառվում են ամենաբարձր սպառնալիքի մակարդակ ունեցող անձանց համար։

Վենսի պատվիրակության կազմում են եղել նաև ԿՀՎ նախկին տնօրեն, ԱՄՆ նախկին պետքարտուղար Մայք Պոմպեոն և մի քանի նախկին օլիմպիական չեմպիոններ: Այսօր երեկոյան Վենսը կմասնակցի Օլիմպիական խաղերի բացման արարողությանը «Սան Սիրո» մարզադաշտում:

Send