Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն

Կմատուցվի Սուրբ Պատարագ՝ Մայր Աթոռից բերված մասունքարանով

Blog Image

Արագածոտնի թեմը հայտարարում է․

«Հունիսի 25-ին, Մելիքգյուղի Սուրբ Հովհաննես եկեղեցու վերաօծման 31-րդ տարեդարձի առիթով, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ և Արագածոտնի Թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի օրհնությամբ ձևավորված ավանդույթի համաձայն, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Մելիքգյուղ կբերվի Սուրբ Հովհաննես Մկրտչի Մասունքարանը ու կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ, սկիզբը ժամը 10:30-ին:

Մասունքարանն եկեղեցում կմնա մինչև ժամը 16:00: Սիրով հրավիրում ենք ամենքիդ՝ մասնակցելու Սուրբ Պատարագի և հաղորդակից դառնալու Սուրբ Մասունքի օրհնությանը»:

Send