Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Պուտինն արգելել է 1 միլիոն ռուբլին գերազանցող գումարով կանխիկ միջոցների արտահանումը մի շարք երկրներ

Blog Image

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն արգելել է ֆիզիկական անձանց, իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի կողմից 1 միլիոն ռուբլին գերազանցող գումարով կանխիկ միջոցների արտահանումը երկրից դեպի ԵԱՏՄ անդամ պետություններ, Ադրբեջան, Տաջիկստան և Ուզբեկստան։

Համապատասխան հրամանագիրը հրապարակվել է իրավական տեղեկատվության պորտալում։

«Սահմանվում է արգելք՝ Ռուսաստանի Դաշնությունից դեպի Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ, Ադրբեջանի Հանրապետություն, Տաջիկստանի Հանրապետություն և Ուզբեկստանի Հանրապետություն Ռուսաստանի Դաշնության արժույթով կանխիկ միջոցների արտահանման վերաբերյալ. ֆիզիկական անձանց համար՝ 1 միլիոն ռուբլին գերազանցող գումարի չափով, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի համար՝ անկախ գումարի չափից», - նշված է փաստաթղթում։

Send