ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է զրկել Ուկրաինային ամերիկյան հետախուզական տվյալներից կամ ճնշում գործադրել Իլոն Մասկի վրա՝ անջատելու Starlink արբանյակային ինտերնետը, որից մեծապես կախված է ուկրաինական բանակը․ այս մասին հայտնել է Politico-ի եվրոպական հրատարակությունը։
Ըստ հրապարակման՝ Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև դիզելային վառելիքի մատակարարման վերաբերյալ պայմանավորվածությունը ձեռք է բերվել Ուկրաինայի համար ամենաանբարենպաստ պահին, երբ երկիրը պատրաստվում է խիստ ձմռանը։ Սա ստիպել է Վլադիմիր Զելենսկուն մտածել, թե որքան բացահայտ կարող է իրեն թույլ տալ արտահայտել իր դժգոհությունը։
Ինչպես նշել է պարբերականը, եթե նա շարունակի ընդդիմանալ, Թրամփը կարող է զրկել Ուկրաինային ամերիկյան հետախուզական տվյալներից կամ ճնշում գործադրել Մասկի վրա՝ անջատելու Starlink արբանյակային ինտերնետը, որից մեծապես կախված է ուկրաինական բանակը։

Русский