Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Սոչիի երկու շրջաններում երկրաշարժ է գրանցվել

Blog Image

Սոչիի Կենտրոնական և Լազարևսկի շրջաններում տեղի է ունեցել 3-4 մագնիտուդով երկրաշարժ։ Քաղաքապետ Անդրեյ Պրոշունինի խոսքով՝ զոհեր և ավերածություններ չկան։

«Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Սև ծովում՝ Սոչիի ափից մոտավորապես հինգ կիլոմետր հեռավորության վրա։ Լազարևսկի շրջանում ցնցումների մագնիտուդը կազմել է 4.0, իսկ Կենտրոնական շրջանում՝ 3.0», - հայտնել է Պրոշունին՝ հղում անելով Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայությունից ստացված տվյալներին։

Նա նշել է, որ բնակիչները զգացել են ցնցումները։ Միասնական արտակարգ իրավիճակների դիսպետչերական ծառայությունը զանգեր է ստացել Մագրի, Լազարևսկոյեի և Լոոյի բնակիչներից։

Send