Օրվա ընթացքում Ռուսաստանի զինված ուժերը բազմաթիվ հարվածներ են հասցրել Ուկրաինայի ռազմաարդյունաբերական օբյեկտներին և Ուկրաինայի զինված ուժերին սպասարկող լոգիստիկ կենտրոններին, հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
«Կիևի մարզի «Պիրոգովո» տրանսպորտային և լոգիստիկ կենտրոնը, որտեղ պահվում և բաշխվում են կրկնակի նշանակության բեռներ, այդ թվում՝ երկար և միջին հեռահարության անօդաչու թռչող սարքերի բաղադրիչներ, խոցվել է հարձակողական անօդաչու թռչող սարքերի կողմից», – ասվում է Ռուսաստանի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ։

Русский