Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

ՄԹ դեսպանն իր պաշտոնական նստավայրում իտալացի ընկերուհուն տեղավորել է աշխատանքի

Blog Image

ՆԱՏՕ-ում Միացյալ Թագավորության դեսպան Անգուս Լափսլին դիվանագիտական ​​սկանդալ է առաջացրել՝ Բրյուսելում իր պաշտոնական նստավայրում իր՝ գրեթե երկու անգամ տարիքով փոքր իտալացի ընկերուհուն տեղավորելով աշխատանքի, հաղորդել է «The TImes»-ը։

«Նրանք ոչ մի փորձ չարեցին թաքցնել իրենց հարաբերությունները։ Անգուսն այդ նստավայրն օգտագործում էր որպես իր սեփականը, և [կինը] այնտեղ մասնակցում էր Սուրբ Ծննդյան և ամառային ընդունելություններին», - հրատարակությանը հայտնել է աղբյուրը։

55-ամյա Լապսլին հարաբերություններ է սկսել Բրյուսելում ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում հանդիպած պրակտիկանտի հետ։ Նրանց հարաբերությունները ուշադրություն են գրավել դաշինքի ներսում, և դրա մասին տեղեկատվությունը հասել է Եվրոպայում դաշնակից ուժերի գերագույն հրամանատարի տեղակալ և ՆԱՏՕ-ում ամենաբարձրաստիճան բրիտանացի սպային՝ ծովակալ սըր Քիթ Բլաունտին։

Այնուամենայնիվ, կանոնների ցանկացած խախտման ստուգումից հետո Լափսլիին թույլատրվել է մնալ իր պաշտոնում և շուտով նշանակվել է դեսպան, հայտնել են աղբյուրները հրատարակությանը։ ՆԱՏՕ-ն չունի կանոններ, որոնք արգելում են բարձրաստիճան պաշտոնյաների և ենթակաների միջև հարաբերությունները։ Սակայն բրիտանական զինված ուժերում նման հարաբերությունները կարող են հիմք հանդիսանալ աշխատանքից ազատման համար։ Նախկին առաջին ծովային լորդ, ծովակալ սըր Բեն Քին 2025 թվականին հեռացվել էր Թագավորական նավատորմից ու զրկվել կոչումից՝ ենթակայի հետ անպատշաճ հարաբերությունների պատճառով։

Մինչև անցյալ տարվա մարտը Լափսլին ծառայել է որպես ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտպանական քաղաքականության և պլանավորման օգնական, որից հետո ապրիլին նշանակվել է Մեծ Բրիտանիայի դեսպան ՆԱՏՕ-ում։

Սա նրա անվան հետ կապված առաջին սկանդալը չէ։ 2021 թվականի հունիսին, առաքելության ժամանակ, նա Անգլիայի Քենթ քաղաքի ավտոբուսի կանգառի հետևում թողել է 50 էջ գաղտնի փաստաթղթեր։ Դրանք վեարբերել են Քաբուլում բրիտանական հատուկ նշանակության ուժերւբ։ Փաստաթղթերի կորուստը, ըստ «The Times»-ի, հանգեցրել է «տրանսատլանտյան կոնֆլիկտի»։

Պաշտպանության նախարարության աղբյուրը նաև հայտնել է, որ Լափսլին, բացի գաղտնի նյութերից, թողել է առնվազն մեկ անձնական օրագիր, ինչը դրդել է այն ժամանակվա պաշտպանության նախարար Բեն Ուոլեսին վերանայել նրա անվտանգային թույլտվությունը։

Send