Այսօր Իսրայելի ոստիկանությունը մտել է Արևելյան Երուսաղեմի Շեյխ Ջարահ թաղամասում ՄԱԿ-ի Պաղեստինի փախստականների գործակալության (UNRWA) գլխավոր գրասենյակ։ Խուզարկության ընթացքում անվտանգության աշխատակիցները ձերբակալվել են, նրանց հեռախոսները բռնագրավվել են, իսկ շենքի ներսում տեղեկատվության հասանելիությունը արգելափակվել է, գրել են տեղի ԶԼՄ-ները։
UNRWA-ի գլխավոր գրասենյակը փակվել է այս տարվա սկզբին Իսրայելի կառավարության որոշմամբ։ Խուզարկությունը տեղի է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի վերջերս ընդունած՝ UNRWA-ի մանդատը երեք տարով երկարաձգելու որոշման հետևանքով։

Русский