Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՄԱՄՈՒԼ

Փոխնախարար Նանուշյանը պասիվացել է հեգնանքի տեսանյութից հետո, ՔՊ-ական որոշ թեկնածուներ թմրանյnւթի թեստ կհանձնեն. Մամուլը՝ սուրճով

Blog Image

«Հրապարակ» թերթը գրում է․

Հունիսի 7-ի ընտրություններին սահմանադրական մեծամասնություն վերցնելու իշխանությունների մեծաբերան հայտարարություններին զուգահեռ, իշխանության գործողությունները մատնում են, որ ՔՊ-ն նախանձելի վիճակում չէ եւ հող է նախապատրաստում քաղաքական մրցակիցների դեմ ռեպրեսիաների համար։ Սորոսական Քրիստինե Գրիգորյանի ղեկավարած Արտաքին հետախուզության ծառայությունը երեկ մի տարօրինակ հայտարարություն տարածեց այն մասին, թե «այլ երկրում ՀՀ քաղաքացիների նկատմամբ ճնշումներ» են գործադրվում «սպասվող ընտրական գործընթացներին միջամտելու» նպատակով:

«Այլ երկիր»-ը, բնականաբար, Ռուսաստանն է, որի անունը վախենում են տալ, բայց որտեղ «հատուկ ծառայությունների անունից տարբեր դերակատարներ» աշխատում են, որ «հայազգի եւ ՀՀ քաղաքացի հանդիսացող անձանց» մղեն աջակցելու ընտրություններին մասնակցող որոշ ուժերին: Եվ դա արտահայտվելու է «ֆինանսական եւ կազմակերպական բնույթի աջակցությամբ»։ Նշենք, որ իշխանական քարոզչամեքենան էլ ակտիվորեն լուրեր է տարածում, թե իբր հազարավոր հայեր ՌԴ-ից ընտրություններից առաջ գալու են Հայաստան եւ իրենց քվեն տալու են ընդդիմությանը, մասնավորապես Սամվել Կարապետյանի ուժին։

Իշխանական մեր աղբյուրը բացահայտեց, որ այս հայտարարությամբ հող են նախապատրաստում ընդդիմության դեմ գործողությունների համար, եթե ընտրությունների շեմին սոցհարցումների արդյունքներն այսօրվա պես աղետալի պատկեր արձանագրեն ՔՊ-ի համար: Աղբյուրը չբացառեց, որ Փաշինյանը կկիրառի «մոլդովական սցենար» եւ անօրինական որոշում կկայացնի որոշ ուժերի դուրս մղելով ընտրապայքարից։

 

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«ՀՀ առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը վերջին օրերին փաստացի պասիվացել է սոցիալական ցանցերում այն բանից հետո, երբ հանրությանը ներկայացված տեսանյութում նա հեգնում էր բժշկական հանրույթին։

Ռիլը, որը մի քանի օր առաջ համացանցի ուշադրության կենտրոնում էր, ջնջվեց նախարարի պահանջով։ Նանուշյանն այժմ միայն պաշտոնական հաղորդագրություններ է կիսվում իր էջում՝ փորձելով այդպես ակտիվություն ապահովել։ Նախարարության ներսում պտտվող տեղեկություններով՝ փոխնախարարի դիրքերը թուլացել են, իսկ քաղաքական թիմում ոմանք արդեն նրան համարում են «գնացած»։

ՔՊ քաղաքական շրջանակներում Նանուշյանի պահվածքը լավ չի ընդունվել, քանի որ դրանից հետո ավելի է ակտիվացել ընդդիմության քննադատությունը։

Հիշեցնենք, որ Լենա Նանուշյանի որդին զինվորական պարտադիր ծառայությունից ազատվել է առողջական պատճառներով․ մի երևույթ, որը մերժում է ՔՊ-ն, բայց հանդուրժում է Նանուշյանին»։

 

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանն իշխող թիմում միակը չէ, որին Նիկոլ Փաշինյանը հորդորել էր թմրանյութի թեստ հանձնել։ Ասում են՝ նախընտրական ցուցակում էլի կան նման թեկնածուներ, որոնց կասկածում են սիստեմատիկաբար թմրամիջոց օգտագործելու մեջ, եւ Փաշինյանը մի քանիսին էլ է ասել թեստ հանձնեք։

Մեզ պատմեցին, որ «կասկածյալներին» Փաշինյանն ասել է, որ պատգամավոր դառնալու ախորժակ չպահեն, բայց անգործ չեն մնա, ընտրություններին լավ աշխատելու դեպքում հետագայում գործադիրում պաշտոն կստանան։

Send