Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային Ժամանց ՍՊՈՐՏ

Կայացել է Օլիմպիական խաղերի կրակի վառման արարողությունը (տեսանյութ)

Blog Image

Հունաստանի Հին Օլիմպիա ավանում կայացել է Միլանում և Կորտինայում 2026 թվականի Օլիմպիական խաղերի կրակի վառման արարողությունը:

Միջոցառմանը մասնակցել են Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) նախագահ Կիրստի Քովենթրին, Հունաստանի նախագահ Կոնստանտինոս Տասուլասը, ՄՕԿ-ի պատվավոր նախագահ Թոմաս Բախը:

Արարողությունը վատ եղանակի պատճառով անտիկ մարզադաշտից տեղափոխվել է Հնագիտական թանգարան։ Կրակը վառելու համար օգտագործվել է պահեստային կրակը:

Կրակը Կորտինա դ ‘ Ամպեցո (Իտալիա) կժամանի հունվարի 26-ին՝ 1956 թվականի Օլիմպիական խաղերի բացման արարողությունից ուղիղ 70 տարի անց:

Այս ձմեռային Օլիմպիական խաղերը կանցկացվեն 2026 թվականի փետրվարի 6-22-ը:

Send