2025 թվականի դեկտեմբերի վերջին Իրանն ու Իսրայելը, Ռուսաստանի միջնորդությամբ, համաձայնել են փոխադարձաբար զերծ մնալ միմյանց վրա հարձակումներից, գրել է «The Washington Post»-ը՝ հղում անելով աղբյուրի։
Երկրների միջև ոչ պաշտոնական պայմանավորվածությունը ձեռք է բերվել այն ժամանակ, երբ Իսրայելը պատրաստվել է լայնածավալ ռազմական արշավի Լիբանանում «Հըզբոլլահի» դեմ։
Աղբյուրի խոսքով՝ չնայած Իրանը դրականորեն է արձագանքել հրեական պետության առաջարկին, դեռևս զգուշացել է, քանի որ Իսրայելի երաշխիքները թողել են այն հնարավորությունը, որ ԱՄՆ-ը հետագայում, Իսրայելի զինվորականների հետ համակարգված, կհարվածի Իսլամական Հանրապետությանը։
Թերթը չի նշել այս համաձայնագրի վերաբերյալ որևէ փոփոխություն Իրանում բողոքի ցույցերի ֆոնին։

Русский