Նարեկ Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել Մ17 ձյուդոյի աշխարհի առաջնությունում։
Ձյուդոյի աշխարհի առաջնությունը մեկնարկել է Էկվադորի Գուայակիլ քաղաքում օգոստոսի 21-ին:
Դավթյանը մրցաշարը սկսեց մեքսիկացի մարզիկի նկատմամբ տարած հաղթանակով: Այնուհետև հայ ձյուդոիստը հաղթել է Ֆրանսիայից և Ադրբեջանից մրցակիցներին, իսկ կիսաեզրափակչում՝ ուկրաինացի մարզիկին:
Եզրափակչում Նարեկ Դավթյանը մրցել է ամերիկացի Սեբաստիան Տերանի հետ: Այս արծաթե մեդալը Նարեկ Դավթյանի առաջին մեդալն է միջազգային մրցաշարում: Եվս երկու հայ ներկայացուցիչներ դուրս են մնացել մրցույթի սկզբնական փուլում:

Русский