Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Անթիլիասը ոչ կըսէ՛...» Արամ Առաջին կաթողիկոսը քննադատել է ՀՀ իշխանությունների հարձակումը եկեղեցու վրա

Blog Image

«Անթիլիասը ոչ կըսէ՛...» Արամ Առաջին կաթողիկոսը քննադատել է ՀՀ իշխանությունների հարձակումը եկեղեցու վրա, եւ անազատության մեջ գտնվող ապօրինի ձերբակալված բարձրաստիճան  հոգեւորականներին իր զորակցությունն է հայտնել։  
«Երբ Հայաստանում անարդարություն է կատարվում, Անթիլիասը ո՛չ է ասում։ Երբ Հայաստանում արժեքներն են արհամարհվում և խորհրդանիշներն են անտեսվում, Անթիլիասը ո՛չ է ասում և ո՛չ է ասել միշտ: 

Երբ Հայասանի մեջ եկեղեցին ու եկեղեցականները տեսակ-տեսակ հալածանքների և ձերբակալությունների են ենթարկվում, Անթիլիասը այդ քաջությունը ունեցած է և ունի ո՛չ ասելու: 

Երբ Հայաստանում, ի վնաս մեր ժողովուրդի շահերի համազգային մեր գերագույն իդեալները անտեսվում են, Անթիլիասը ո՛չ է ասել և ո՛չ պիտի ասի»,–Նիկոսիայում մատուցած պատարագից հետո իր խոսքում ասել է Կիլիկիո կաթողիկոսը։

Send