Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Քամու ուժգնացում, ձյուն․ եղանակն այս օրերին

Blog Image

ԱՌԱՋԻԿԱ 5 ՕՐՎԱ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ (25-30.12.2025թ.)

   

Երևան քաղաքում՝
Դեկտեմբերի 25-ի ցերեկը, 26-ին, 29-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 27-ին սպասվում են տեղումներ, 27-ին բարձրադիր գոտում, 28-ին ողջ մայրաքաղաքում ձյան տեսքով։

 

Հանրապետության տարածքում`
Դեկտեմբերի 25-ի ցերեկը, 29-ի գիշերը, 30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 26-ին, 27-ի գիշերը, 29-ի ցերեկն առանձին շրջաններում, 27-ի կեսօրից հետո, 28-ին շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, 27-ին լեռնային և նախալեռնային գոտում, 28-ին ողջ հանրապետությունում ձյան տեսքով։
Քամին արևմտյան՝ 2-5մ/վ, դեկտեմբերի 27-ին, 29-30-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 17-20մ/վրկ։ Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 28-30-ին աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով։

 

Երևան քաղաքի դեկտեմբերի 26-ի բազմամյա կլիմայական տվյալներ
Օդի առավելագույն ջերմաստիճան        14.0°C (2023թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճա           - 23.4°C (2002թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան       -2.4°C

Send