Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն

Կոպիրկինը և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներն այցելել են Պաշարված Լենինգրադի երեխաների հուշարձան

Blog Image

Այսօր Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներն այցելել են Երևանում Պաշարված Լենինգրադի երեխաների հուշարձան։

«Այս վայրում, այս խորը իմաստով լի հուշարձանի մոտ հանդիպումը դարձել է կարևոր ավանդույթ»,- նշել է Սերգեյ Կոպիրկինը։

«Սա հարգանքի տուրք է պաշարված Լենինգրադի բնակիչների անզուգական հերոսությանը, քաջությանը և տոկունությանը, ովքեր վերապրել են այս սարսափելի ողբերգությունը։ Այդ իրադարձությունների հիշատակը պահպանելը մեր սրբազան պարտականությունն է»,- նշել է նա։

Ռոսսոտրուդնիչեստվոյի գրասենյակի ղեկավար Վադիմ Ֆեֆիլովը հուշարձանի մոտ կարդացել է Սանկտ Պետերբուրգի ղեկավար Ալեքսանդր Բեգլովի ուղերձը՝ քաղաքի ազատագրման 82-ամյակի կապակցությամբ։ Նա նաև ծաղկեփունջ է նվիրել պաշարումը վերապրած 88-ամյա Գալինա Ֆեդորովային, որն ապրում է Երևանում։

 

Send