Երբ Հայաստանը որոշում կայացնի միանալ ԵՄ-ին, պետք է հաշվի առնել Եվրամիության փոփոխվող բնույթը, տնտեսական բլոկից վերածվում է ռազմաքաղաքական միության, ասել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, գրել է ՏԱՍՍ-ը։
Օվերչուկն ընդգծել է, որ ԵՄ-ի բնույթն այսօր փոխվում է, և միությունը ձեռք է բերում ռազմաքաղաքական միության բնութագրեր, որը «ագրեսիվորեն տրամադրված է Ռուսաստանի նկատմամբ»։
«Հայերը պատրա՞ստ են միանալ ռազմաքաղաքական միությանը, որն այսօր շատ ագրեսիվորեն է տրամադրված Ռուսաստանի Դաշնության նկատմամբ։ Գուցե հայերը նույնպես ստիպված լինեն իրենց տալ այս հարցը», - նշել է Օվերչուկը։
Փոխվարչապետը նաև նշել է, որ Երևանի ԵՄ-ին անդամակցության վերաբերյալ պաշտոնական բանակցությունների գործընթացը կարող է տևել «շատ տարիներ»։ Նա նաև նշել է, որ Հայաստանը չի կարողանա միաժամանակ լինել և՛ ԵՄ-ի, և՛ ԵԱՏՄ-ի անդամ։
«Եթե նման ընտրություն երբևէ կատարվի, այն կլինի համապարփակ՝ հաշվի առնելով այն դինամիկան, որը մենք այսօր տեսնում ենք Եվրամիության փոփոխվող բնույթում», - հավելել է Օվերչուկը։

Русский