Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

«ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցները վերացնելու առաջարկի չի եղել», «Իրանը չի խզի հարաբերությունները Ռուսաստանի հետ Արևմուտքի պահանջով»

Blog Image

ԱՄՆ-ի կողմից 12-օրյա պատերազմի ընթացքում Իրանի դեմ բոլոր պատժամիջոցները վերացնելու առաջարկի մասին տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում, ասել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։

Բաղային նշել է, որ նման մեղադրանքները «բացարձակապես կեղծ են և որևէ հիմք չունեն»։

Նա նաև ասել է, որ Իրանը չի խզի հարաբերությունները Ռուսաստանի հետ Արևմուտքի պահանջով։

 

«Ակնկալել, որ յուրաքանչյուր երկիր, որը պահպանում է հարաբերություններ Ռուսաստանի հետ և հաստատել է բարեկամական կապեր նրա հետ, կխզի այդ հարաբերությունները եվրոպական պահանջների պատճառով, բացարձակապես անտրամաբանական է», - ասել է Իրանի ԱԳՆ խոսնակը։

Ըստ Բաղայիի՝ եվրոպական երկրները պետք է ուսումնասիրեն իրենց սեփական վարքագիծը և վերլուծեն, թե ինչու է առաջացել Ուկրաինայում հակամարտությունը։ «Մինչև ուրիշներին քննադատելը, նրանք պետք է պատասխանատվություն կրեն իրենց գործողությունների համար և դադարեն մեղադրել ուրիշներին, քանի որ այս մոտեցումը չի օգնում լուծել խնդիրը», - նշել է իրանցի դիվանագետը։

 

Send