«Նիկոլ Փաշինյան, եթե դու կոնկրետ փաստեր ես ուզում, բայց քո WhatsApp-ը տես քո տված հրահանգները, դրանց կատարման ընթացքի վերաբերյալ քեզ կատարված զեկույցները և կհասկանաս, թե քանի հոգու մասին է խոսքը»,-Ֆեյսբուքյան եթերում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը, արձագանքելով Փաշինյանի հայտարարությանը թե ինքն անձամբ է հրապարակային պատժելու ՏԻՄ ընտրություններում ճնշումներ գործադրած պաշտոնյաներին։
Նա Փաշինյանին հորդորեց ուշադրություն դարձնել քաղբանտարկյալների թվին, ինչպես նաև ընդդիմադիր համայնքապետերին, որոնք ընտրությունից հետո հայտնվել են ճաղերի հետևում։
Սաղաթելյանը հիշեցրեց նաև այն դեպքերը, երբ ընդդիմության ներկայացուցիչները, որոնք նախկինում կտրուկ քննադատում էին իշխանությանը, հետագայում նրա հետ դաշինքներ էին կնքում։
Սաղաթելյանը հայտարարեց, որ եթե Փաշինյանն իսկապես ցանկանում է պատժել անօրինական գործողությունների և ճնշումների համար մեղավորներին, ուրեմն պետք է սկսի իրենից։
«Դու ինքդ ես այդ ամենի անմիջական հեղինակը՝ նա, ով տվել է հրահանգները և կազմակերպել այդ գործողությունները, ընդ որում՝ հրահանգներ ես տվել հրապարակայնորեն»,-ասաց ընդդիմադիր պատգամավորը։
Մերժելով քաղաքական ճնշումների դեպքերով Փաշինյանին դիմելու առաջարկըև շեշտեկով որ նրան հարմար արբիտր չի համարում՝ սաղաթելյանը հավելեց.
«Ձեզ դիմելն անիմաստ է, որովհետև ինչպես ժամանակին ասել ենք՝ պատերազմի համար մեղավոր և պատասխանատու ռազմական հանցագործները չեն կարող հետաքննել պատերազմի հանգամանքները։ Նա, ով հարձակվում է եկեղեցու վրա, այն դարձնում թիրախ և վարկաբեկում այն, չի կարող զբաղվել եկեղեցական հարցերով և լուծումներ առաջարկել»։

Русский