Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Միջուկային գիտնական է uպանվել ԱՄՆ-ում

Blog Image

Մասաչուսեթսի ինստիտուտի Միջուկային սինթեզի կենտրոնի ղեկավար Նունո Լոուրեյրոն է սպանվել Միացյալ Նահանգներում։

47-ամյա ֆիզիկոս և միջուկային սինթեզի գիտնական Նունո Ֆ.Ջ. Լոուրեյրոն կրակոցի զոհ է դարձել երկուշաբթի երեկոյան՝ Մասաչուսեթս նահանգի Բրուքլին քաղաքում իր տանը։ Նա մահացել է տեղի հիվանդանոցում երեքշաբթի օրը, ասվում է Նորֆոլկի շրջանային դատախազի գրասենյակի հայտարարության մեջ։

Իրավապահ մարմինների տվյալներով՝ գիտնականը երկուշաբթի օրը հայտնաբերվել է հրազենային վերքերով և շտապ տեղափոխվել հիվանդանոց, սակայն հաջորդ օրը մահացել է ստացած վնասվածքներից:

Ոստիկանությունը հարուցել է քրեական գործ և փնտրում է կասկածյալին: Հետաքննիչները նշում են, որ հարձակման դրդապատճառը դեռևս անհայտ է, և հետաքննությունը շարունակվում է:

 

Send