Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Ժամանց ՍՊՈՐՏ

Հայտնի են Հայաստանի լողափնյա վոլեյբոլի առաջնության հաղթողները

Blog Image

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ հունիսի 13-28-ը Արզնի համայնքում գործող լողափնյա վոլեյբոլի ակադեմիայում կայացել է լողափնյա վոլեյբոլի տղամարդկանց և կանանց առաջնությունը,որին մասնակցել են տղամարդկանց 10 և կանանց 8 թիմեր։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:

Տղամարդկանց պայքարում Հայաստանի չեմպիոնի կոչումը նվաճել է Գյումրու թիմը, երկրորդ տեղ գրավել է ՖԻՄ-ն, իսկ լավագույն եռյակը եզրափակել է ՀՀ երիտասարդական հավաքականը:

Կանանց պայքարում հաղթող է դարձել Երևանի թիմը: Արծաթե մեդալներին արժանացել է Արաբկիր թիմը, իսկ պատվո հարթակի երրորդ աստիճանին կանգնել են ԽՄՕՄՄ թիմի ներկայացուցիչները:

Մրցանակային տեղեր գրաված թիմերը պարգևատրվել են մեդալներով, գավաթներով, ինչպես նաև դրամական պարգևներով:

Հաղթող թիմերը իրավունք են ստացել մասնակցելու 2026 թվականին կայանալիք Եվրոպայի ակումբային առաջնության 1-ին փուլին։

Send