Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Ժամանց ՍՊՈՐՏ

Շախմատի Հայաստանի առաջնություն․ 6-րդ տուրի արդյունքները

Blog Image

Հայաստանի շախմատի տղամարդկանց 86-րդ և կանանց 81-րդ առաջնություններում տեղի են ունեցել 6-րդ խաղափուլի պարտիաները:

Տղամարդկանց առաջնությունում հաղթանակ են տարել Արամ Հակոբյանը, Մանուէլ Պետրոսյանը և Սարգիս Սարգսյանը, հաղորդում է ՀՇՖ-ի ֆեյսբուքյան էջը:

Արթուր Դավթյան - Տիգրան Հարությունյան  և Կարեն Գրիգորյան - Զավեն Անդրիասյան պարտիաներն ավարտվել են ոչ-ոքի արդյունքով:

6-րդ խաղափուլից հետո առաջատարներն են Արթուր Դավթյանը, Զավեն Անդրիասյանը և Մանուել Պետրոսյանը, որոնք ունեն 4-ական միավոր:

Կանանց առաջնությունում հաղթանակ են տարել Սոնա Կրկյաշարյանը, Աննա Խաչատրյանը, Մարիամ Ավետիսյանը, Նվարդ Հայրապետյանը և Աստղիկ Հակոբյանը:

6-րդ խաղափուլից հետո միանձնյա առաջատարն է Աստղիկ Հակոբյանը, որն ունի 5 միավոր:

Անահիտ Մկրտչյանը ունի 4.5 միավոր, Սոնա Կրկյաշարյանը և Աննա Խաչատրյանը՝ 4-ական միավոր:

Առաջնությունների ավարտին մնացել է 3 խաղափուլ:

Send