Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արտառոց դեպք՝ Երևանում․ ՌԴ քաղաքացիներին հյուրասիրել են, հետո պահանջել գումարը

Blog Image

Դեկտեմբերի 9-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Պուշկին փողոցի 60 հասցեում աղջիկներից հեռախոս են վերցրել և գումար պահանջել։

Մեկնել է ոստիկանության Կենտրոնական բաժնի հերթապահ խումբը՝ ավագ համայնքային ոստիկանի գլխավորությամբ, որտեղ ՌԴ քաղաքացի 27-ամյա Անաստասիա Ի․-ն հայտնել է, որ դեկտեմբերի 8-ին, իր ծանոթ ոմն Տիգրանը իրեն և իր ընկերուհուն, ՌԴ քաղաքացի 30-ամյա Ալյոնա Շ․-ին, Ամիրյան 4/6 հասցեում գործող «Կովկասի գերուհի» ռեստորանում հյուրասիրել է։

Աղբյուրի տեղեկություններով՝ կինը հայտնել է, որ հյուրասիրությունից հետո Տիգրանը իրենց տեղափոխել է Պուշկին 58 հասցե, որտեղ հայտնել է, որ փոխադրման և հյուրասիրության համար պետք է գումար վճարեն, սակայն վերջիններս հրաժավել են և ոմն Տիգրանը, իրացնելով իր ենթադրյալ իրավունքները, ընկերուհուց պահանջել է և վերցրել է գումարը։

Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված արարքը կատարել է 35-ամյա Տիգրան Մ․-ն։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։

Send