Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ դիվանագիտությունը ճիշտ ուղու վրա դնելը «անհնար չէ»։
Արաղչին նշել է, որ արդյունավետ քննարկումներ է ունեցել Կատարի վարչապետ և արտաքին գործերի նախարար, Նորին Գերազանցություն շեյխ Մոհամմեդ բին Աբդուլռահման ալ Թանիի հետ։
«Դիվանագիտությունը ճիշտ ուղու վրա դնելը անհնար չէ։ Ամեն ինչ կախված է նրանից, թե արդյոք ԱՄՆ-ն կհասկանա մեկ պարզ փաստ. ճնշումը չի աշխատում», - գրել է նախարարն X-ում։

Русский