ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել է Մեծ Բրիտանիային Հնդկական օվկիանոսում կղզուց հրաժարվելու որոշման համար։
«Զարմանալի է, որ ՆԱՏՕ-ի մեր «փայլուն» դաշնակից Միացյալ Թագավորությունը այժմ պլանավորում է Դիեգո Գարսիան, որտեղ տեղակայված է կենսականորեն առանցքային ամերիկյան ռազմական բազա, հանձնել Մավրիկիոսին, և դա անել առանց որևէ արդարացման: Կասկած չկա, որ Չինաստանն ու Ռուսաստանը նկատել են այս բացարձակ թուլության դրսևորումը: Սրանք համաշխարհային տերություններ են, որոնք ճանաչում են միայն ուժը», - գրել է ԱՄՆ նախագահը «Truth Social»-ում:
Ըստ Թրամփ՝ կղզու փոխանցումը «մեծ հիմարություն» է, և ԱՄՆ-ի կողմից Գրենլանդիան ձեռք բերելու ևս մեկ պատճառ:
«Դանիան և նրա եվրոպացի դաշնակիցները պետք է ճիշտ բան անեն», - ընդգծել է Թրամփը:
Մեծ Բրիտանիան ու Մավրիկիոսն անցյալ տարվա մայիսին համաձայնագիր են ստորագրել Հնդկական օվկիանոսում տեղակայված Չագոս արշիպելագը հանձնելու մասին, որը ներառում է Դիեգո Գարսիան՝ կղզին, որտեղ տեղակայված է ամերիկյան բազա:

Русский