Վիգեն Էուլջեքչյանի կինը դիմել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի կոնջը՝ երկրի փոխնախագահ Մեհրիբան Ալիեւային։
Կինը դիմել է, որ Իլհամ Ալիեւը ներում շնորհի իր ամուսնուն, որը բանտում է գրեթե հինգ տարի, գրել են ադրբեջանական ԶԼՄ-ները։
«Ձեր ձայնը և ձեր կարեկցանքը կարող են ոչ միայն խաղաղություն բերել իմ տուն, այլև հզոր ազդանշան ուղարկել աշխարհին, որ ձեր ղեկավարության ներքո Ադրբեջանը ոչ միայն ուժեղ է, այլև ողորմած։ Որ հասկանում է մարդկային բացակայության արժեքը և ներման բուժիչ ուժը», - ասվում է նամակում։

Русский