Այսօր՝ մայիսի 1-ին ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում. Ժամը 00:05-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ 31-ամյա Նարեկ Գ.-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Աշտարակ ավտոճանապարհի Պռոշյան գյուղի վարչական տարածքում վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Արագածոտնի մարզի բնակիչ 67-ամյա Ստեփան Ս.-ին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է օպերատիվորեն ժամանած 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբին վիրավորին տեղափոխել «Արմենիա» բժշկական կենտրոն։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Նաիրիի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։

Русский