Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Տարածաշրջան Միջազգային

Վրաստան-Ադրբեջան սահմանին 18.5 միլիոն դոլար արժողությամբ հերոին տեղափոխելու փորձ է կանխվել (տեսանյութ)

Blog Image

50 միլիոն լարի (18.5 միլիոն դոլար) արժողությամբ 157 կգ հերոին Վրաստան մաքսանենգ ճանապարհով տեղափոխելու փորձ է կանխվել։

Վրաստանի ներքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Դարախվելիձեն ճեպազրույցի ժամանակ ասել է, որ թմրանյութերը հայտնաբերվել են Ադրբեջանի հետ սահմանին Կարմիր կամրջի անցակետով Վրաստան մտնող բեռնատարում։ Հերոինը թաքցված է եղել մարմարե սալիկների մեջ։

Իրանի քաղաքացի է ձերբակալվել։ Հետաքննությունը շարունակվում է։

Տեսանյութն այստեղ

Send